▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ աստղերի դիմահարդարում խոշորացույցի տակ

Հայ աստղերի դիմահարդարումը մանրազնին կքննի «Make-up studio»-ի դիմահարդար Քրիստինե Վահանյանը: Պրոֆեսիոնալ դիմահարդարման ոլորտում աշխատանքային գործունեության ընթացքում մասնագետը հասցրել է աշխատել երգչուհիներ Սոֆի Մխեյանի, Լուսինայի, Ալլա Լևոնյանի, Նանայի, Լուսինե Պողոսյանի և շատ ուրիշների հետ, գրում է esyes.am-ը: 
Ստորև ներկայացված լուսանկարների վերաբերյալ Քրիստինեն կարծում է.
Անի Քրիստի 
Ֆոտոսեսիայի համար աչքերը սխալ են գունաներկված, քանի որ լուսանկարվելիս չի կարելի օգտագործել նման խոշոր փայլեր: Թեև ինչ-որ չափով գրագետ են ընդգծված աչքերը, բայց սխալ են կպցված թարթիչները: Հոնքերը ոչ նորաձև են հանված` չափազանց ագրեսիվ տեսք են տալիս երգչուհուն: Ճիշտ են ընդգծված շրթունքներն ու այտերը: Ականջօղերը համապատասխանում են դիմահարդարմանը: Մնացածը նորմալ է:
Սիլվա Հակոբյան 
Ամեն ինչ շատ գրագետ է արված: Նման գունավոր դիմահարդարումը բնորոշ է Սիլվայի տարիքին: Միայն խորհուրդ կտամ ազատվել նմանատիպ «էժանագին» աքսեսուարներից:

Աննա Կոկչյան 
Նա ունի շատ գեղեցիկ արտաքին տվյալներ, հիանալի մաշկ, բայց միշտ սխալ դիմահարդարման հետևանքով նրան տգեղացնում են: Աչքերի տակի սպիտակը չափազանց շատ է: Բացի այդ, կարծես գունախեղդ արված լինի: Դիմահարդարման միջոցով պետք է ընդգծել մարդու բնական գեղեցկությունը, ոչ թե այնպես անել, որ մարդուն նայելիս տեսնենք ոչ թե գեղեցիկ, կանաչ աչքեր, այլ կանաչ ստվերաներկ: Նաև հոնքի փիրսը չի համապատասխանում make-up-ին:

Լուսինա 
Նրա բոլոր ֆոտոսեսիաներում էլ չափազանց գրագետ դիմահարդարում է արվում: Ամեն ինչ` թեաչքերը, թե´այտերը, թե´ շրթունքները ճիշտ են ընդգծված: Ավելորդ ոչինչ չկա: Երևում է` պրոֆեսիոնալների հետ է աշխատում:
Ռիփփի
Ստվերաներկը հրաշալի է արված: Ամեն բան համապատասխանում է կերպարին. վայրի աղջկա հրաշալի կերպար է ստացվել:

Սիրուշո 
Սիրուշոյին շատ է սազում կարմիր գույնը, թեև լուսանկարում կարմիրը չափազանց շատ է. փոքր-ինչ ճնշում է: Որոշ աքսեսուարներից կ արելի էր հրաժերվել: Դիմահարդարման մեջ ամեն ինչ լավ է, միայն գուցե սխալ լույսն է պատճառը, որ աչքերն անհավասարաչափ են ընդծգված:
Քնարիկ (4 տարբերակ)
Երբևէ նրան ճիշտ դիմահարդարմամբ չեմ տեսել: Մեծացրած շրթունքներ, անկենդան հայացք, մազերի «շաբլոն» հարդարում և աքսեսուարներ: Խորհուրդ կտամ փոխել ոճաբանին, եթե, իհարկե, ունի:

 

Ալլա Լևոնյան 
Լուսանկարում դիմահարադարումը գրագետ է, միայն շրթներկի գույնը կարելի էր այլ գույնով փոխարինել: Հագուստին համապատասխան դիմահարդարում է արված:

Ալլա Լևոնյան 

Լուսանկարում դիմահարադարումը գրագետ է, միայն շրթներկի գույնը կարելի էր այլ գույնով փոխարինել: Հագուստին համապատասխան դիմահարդարում է արված:

72157632657068160

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more