▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ բռնցքամարտիկը ձերբակալվել է Մոսկվայում տղամարդու վրա ավազակային հարձակման համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը Մոսկվայի Պերովսկի շրջանային դատարանի կողմից ձերբակալվել է՝ տղամարդու վրա զենքով ավազակային հարձակման համար, որի արդյունքում տուժողից առեւանգվել է 900 000 ռուբլի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավետիսյանը եւ նրա ծանոթները, իմանալով, որ տուժածի մոտ մեծ գումար կա, օգոստոսի 4-ին Ստալեւարովների փողոցի սրճարաններից մեկի մոտ հարձակվել են նրա վրա՝ նախապես ծրագրելով իրենց գործողությունները: Ինչպես հաղորդել է Մոսկվայի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունը, զոհից գողացված գումարը կազմել է 900 000 ռուբլի:

«ՔՕ 162-րդ հոդվածի 3-րդ մասով («Ավազակային հարձակում, որի հետեւանքով մեծ վնաս է պատճառվել») հարուցված գործով դատարանը Ավետիսյանի համար որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը»,- ասել է դատարանը:

Ավելի վաղ Հարություն Ավետիսյանի նկատմամբ նախաքննական ստուգում էր իրականացվել՝ ընկերուհուն ծեծելու կասկածանքով: Քրեական գործ չէր հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more