▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ և վրացի «օրենքով գողերի» միջև ծեծկռտուք՝ Իսպանիայում

Իսպանիայում վրացի օրենքով գող Գեգի Սվանի ծննդյան տոնակատարության ժամանակ նրա հյուրերը ծեծկռտուք են սարքել՝ Արտեմ Սարգսյանը (Արտեմ Սարատովսկի) հարվածել է Ռամազ Ջինչարաձեին, հայտնում է «Прайм Крайм»-ը։

Հրատարակության տվյալներով՝ միջոցառումն անցկացվել է Բարսելոնայում՝ հոբելյարի տանը։ Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ Ջինչարաձեն չի սեղմել Սարգսյանի ձեռքը։ Նա, ընդհատելով առաջին կենացը, Ռամազից բացատրություններ է պահանջել, և դրանք չստանալով՝ հարվածել է նրան։

«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանն ասել է, որ Ջինչարաձեն սխալվել է և պետք է ներողություն խնդրի Արտեմից։ Այս բախումների ֆոնին ներկաները հիշել են Ռամազի և Զվիադ Պապիաշվիլիի երկարամյա հակամարտությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more