▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ գեղասահորդները հեռացրել են «Արցախ» անվանումը իրենց կարճ ծրագրից Ադրբեջանի բողոքից հետո

Հայաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը հեռացրել են «Արցախ» կոմպոզիցիայի հիշատակումն Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի իրենց կարճ ծրագրից՝ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) բողոքից հետո։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱՕԿ-ը բողոք էր ներկայացրել Ակոպովայի և Ռախմանինի կողմից Արա Գևորգյանի «Արցախ» երգի օգտագործման դեմ։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ երգը քաղաքական և անջատողական ենթատեքստ ունի, քանի որ «Արցախը Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումն է»։
Միջազգային չմշկասահքի միության (ՄՉՄ) պաշտոնական կայքում Ակոպովայի և Ռախմանինի թարմացված էջում կարճ ծրագրի երգի վերնագիրը փոխվել է «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։ Զույգերի կարճ ծրագրերը կկատարվեն փետրվարի 15-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more