▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնիներից ովքե՞ր են կարգադրողի աթոռին

 

«Ղեկավար» բառը հաճախ ասոցացվում է իշխող, հրամայող, կարգադրող, խիստ մարդու հետ: Իսկ այսօր հայ հայտնիներից ովքե՞ր են ղեկավար պաշտոններ զբաղեցնում և ունեն իրենց հստակ դիրքորոշումը ղեկավարի մասին: Նրանց ներկայանցնում է esyes.am-ը:
Շուշանիկ Արևշատյան
«Կին կամ տղամարդ ղեկավարների միջև որևէ տարբերություն չկա. կարևորն այն է, որ ղեկավարն օժտված լինի ղեկավարելու ձիրքով»,- վստահ է ռադիո «Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Նրա կարծիքով` որևէ կազմակերպություն կամ կառույց ղեկավարելու համար կարևոր է կրթությունը: 
Մասնագիտությամբ լրագրող, մենեջմենթի մասնագետ տիկին Արևշատյանն իրեն ավելի շատ ավագ ընկեր է համարում աշխատակիցների համար: Ընկերական ջերմ մթնոլորտը չի ենթադրում, որ անտեսվում են սխալներն ու չարաշահումները:
Նունե Եսայան
Երգչուհի, սեփական գեղեցկության սրահի տնօրեն Նունե Եսայանը շատ է կարևորում ղեկավարի անձնական հատկանիշները: Նրա կարծիքով` ղեկավարը պետք է լինի կառավարիչ, կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքները: «Ճիշտ է, կառավարչին պետք է սիրեն, հարգեն, բայց ես կավելացնեի նաև վախի ֆակտորը: Ղեկավարից պետք է նաև մի քիչ վախենալ: Ամեն դեպքում ամեն մեկը պետք է իր տեղն իմանա»,- կարծում է երգչուհին: Նա վստահեցնում է, որ իր գեղեցկության սրահում տիրում է ընտանեկան ջերմ մթնոլորտ: 
Սոֆի Դևոյան
Ղեկավար լինելու համար «Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնի» տնօրեն Սոֆի Դևոյանն առանձնացնում է մի քանի կարևոր հատկանիշ` արդարամտություն, փոխըմբռնում, հոգատարություն, պրոֆեսիոնալիզմ և, որ ամենակարևորն է, խելացիություն:
Տիկին Դևոյանը չի ընդունում այն տարածված խոսքը, որ ղեկավարին հարգելու համար պետք է նաև վախենալ նրանից: Իր աշխատակիցների հետ ընկերական ու ջերմ մթնոլորտում աշխատող ղեկավարը միշտ չէ, որ այդպիսին է. պատահում է, որ կտրական էլ է լինում. մի օրում կարող է հրաժարվել տարիների իր ստեղծածից` ամեն ինչ սկսելով նորից: Տիկին Դևոյանն այն ղեկավարներից է, ով պարբերաբար խորհուրդներ է տալիս աշխատակիցներին, ցավում նրանց համար, ուրախանում նրանց հաջողություններով:
Նադեժդա Սարգսյան
Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի կարծիքով` ցանկացած ղեկավար նախ և առաջ պետք է լինի իր բնագավառի մասնագետը, տիրապետի ամեն մի մանրուքի: «Ղեկավարը պետք է նաև մեր հայկական մենթալիտետին համապատասխան գիծ ունենա. պետք է կարողանա ապահովել խստությունը բարության հետ: Ասում են, չէ՞, եթե վախենում են, ուրեմն հարգում են: Այնուամենայնիվ, որոշակի վախ էլ պետք է ունենալ ղեկավարից»,- վստահ է 50 աշխատակցի ղեկավարող երգչուհին: Խիստ, միաժամանակ բարի ղեկավարը կարևորում է նաև փոխըմբռնումը կոլեկտիվի ներսում: Նա չթաքցրեց, որ ոչ բարեխիղճ աշխատակիցների հետ երբեմն խոսում է պատժամիջոցների լեզվով:
Երեք ամիս տրված փորձաշրջանում իր գիտելիքներով չհամապատասխանող ու կոլեկտիվին չհարմարվող աշխատակցին տիկին Նադեժդան հրաժեշտ է տալիս:
Հրանուշ Եղոյան
«Make up» դիմահարդարման սրահի տնօրեն Հրանուշ Եղոյանը ղեկավարի համար կարևորում է նրա մասնագիտական հմտությունները, կազմակերպչական ջիղը:
«Տվյալ ոլորտում ղեկավարը նախ պետք է հասկանա գործի բնույթը. պետք է ճանապարհ անցած լինի ու երբեք չբավարավի ձեռք բերածով, պետք է անընդհատ կատարելագործվի»,- նշեց Հրանուշը:
Ինը հոգուց բաղկացած աշխատանքային կոլեկտիվն իր ստեղծագործական կյանքում երբեք որևէ կոնֆլիկտ չի ունեցել: Եվ դա ունի իր հստակ պատճառը:

«Ղեկավար» բառը հաճախ ասոցացվում է իշխող, հրամայող, կարգադրող, խիստ մարդու հետ: Իսկ այսօր հայ հայտնիներից ովքե՞ր են ղեկավար պաշտոններ զբաղեցնում և ունեն իրենց հստակ դիրքորոշումը ղեկավարի մասին: Նրանց ներկայանցնում է esyes.am-ը:Շուշանիկ Արևշատյան«Կին կամ տղամարդ ղեկավարների միջև որևէ տարբերություն չկա. կարևորն այն է, որ ղեկավարն օժտված լինի ղեկավարելու ձիրքով»,- վստահ է ռադիո «Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը: Նրա կարծիքով` որևէ կազմակերպություն կամ կառույց ղեկավարելու համար կարևոր է կրթությունը: Մասնագիտությամբ լրագրող, մենեջմենթի մասնագետ տիկին Արևշատյանն իրեն ավելի շատ ավագ ընկեր է համարում աշխատակիցների համար: Ընկերական ջերմ մթնոլորտը չի ենթադրում, որ անտեսվում են սխալներն ու չարաշահումները:Նունե ԵսայանԵրգչուհի, սեփական գեղեցկության սրահի տնօրեն Նունե Եսայանը շատ է կարևորում ղեկավարի անձնական հատկանիշները: Նրա կարծիքով` ղեկավարը պետք է լինի կառավարիչ, կարողանա ճիշտ կազմակերպել աշխատանքները: «Ճիշտ է, կառավարչին պետք է սիրեն, հարգեն, բայց ես կավելացնեի նաև վախի ֆակտորը: Ղեկավարից պետք է նաև մի քիչ վախենալ: Ամեն դեպքում ամեն մեկը պետք է իր տեղն իմանա»,- կարծում է երգչուհին: Նա վստահեցնում է, որ իր գեղեցկության սրահում տիրում է ընտանեկան ջերմ մթնոլորտ: Սոֆի ԴևոյանՂեկավար լինելու համար «Սոֆի Դևոյանի հոգու և պարի թատրոնի» տնօրեն Սոֆի Դևոյանն առանձնացնում է մի քանի կարևոր հատկանիշ` արդարամտություն, փոխըմբռնում, հոգատարություն, պրոֆեսիոնալիզմ և, որ ամենակարևորն է, խելացիություն:Տիկին Դևոյանը չի ընդունում այն տարածված խոսքը, որ ղեկավարին հարգելու համար պետք է նաև վախենալ նրանից: Իր աշխատակիցների հետ ընկերական ու ջերմ մթնոլորտում աշխատող ղեկավարը միշտ չէ, որ այդպիսին է. պատահում է, որ կտրական էլ է լինում. մի օրում կարող է հրաժարվել տարիների իր ստեղծածից` ամեն ինչ սկսելով նորից: Տիկին Դևոյանն այն ղեկավարներից է, ով պարբերաբար խորհուրդներ է տալիս աշխատակիցներին, ցավում նրանց համար, ուրախանում նրանց հաջողություններով:Նադեժդա ՍարգսյանԵրևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի կարծիքով` ցանկացած ղեկավար նախ և առաջ պետք է լինի իր բնագավառի մասնագետը, տիրապետի ամեն մի մանրուքի: «Ղեկավարը պետք է նաև մեր հայկական մենթալիտետին համապատասխան գիծ ունենա. պետք է կարողանա ապահովել խստությունը բարության հետ: Ասում են, չէ՞, եթե վախենում են, ուրեմն հարգում են: Այնուամենայնիվ, որոշակի վախ էլ պետք է ունենալ ղեկավարից»,- վստահ է 50 աշխատակցի ղեկավարող երգչուհին: Խիստ, միաժամանակ բարի ղեկավարը կարևորում է նաև փոխըմբռնումը կոլեկտիվի ներսում: Նա չթաքցրեց, որ ոչ բարեխիղճ աշխատակիցների հետ երբեմն խոսում է պատժամիջոցների լեզվով:Երեք ամիս տրված փորձաշրջանում իր գիտելիքներով չհամապատասխանող ու կոլեկտիվին չհարմարվող աշխատակցին տիկին Նադեժդան հրաժեշտ է տալիս:
Հրանուշ Եղոյան«Make up» դիմահարդարման սրահի տնօրեն Հրանուշ Եղոյանը ղեկավարի համար կարևորում է նրա մասնագիտական հմտությունները, կազմակերպչական ջիղը:«Տվյալ ոլորտում ղեկավարը նախ պետք է հասկանա գործի բնույթը. պետք է ճանապարհ անցած լինի ու երբեք չբավարավի ձեռք բերածով, պետք է անընդհատ կատարելագործվի»,- նշեց Հրանուշը:Ինը հոգուց բաղկացած աշխատանքային կոլեկտիվն իր ստեղծագործական կյանքում երբեք որևէ կոնֆլիկտ չի ունեցել: Եվ դա ունի իր հստակ պատճառը:

72157632739892405

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more