Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Նոր տեսանյութեր ենք հավաքագրել և այս պահին դրանց վերլուծությունն է իրականացվում: Շուտով կհրապարակենք նաև երկրորդ զեկույցը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը: Նա նշեց, որ ՄԻՊ նախորդ զեկույցին կցվել են սեպտեմբերի 13-ից իրականացված թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հայ ռազմագերիների նկատմամբ կտտանքները և դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութերը և ուղարկվել են միջազգային կառույցներին: Գործընթացը շարունակական է: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ հայտնեց, որ Ադրբեջանի կողմից վերադարձված մարմինները երկու անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում՝ պարզելու համար, թե վնասվածքները ողջ ժամանակ են հասցվե՞լ, թե՞ մահից հետո: |