▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ շախմատիստները Հայրենիք են վերադառնում մեդալներով

Նարեկ Վարազդատյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի և Երևանի շախմատի ֆեդերացիաների տարբերության մասին: ՀՀ-ն ներկայացնող բոլոր շախմատիստները` Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արթուր Դավթյանը միջազգային մրցաշարից հայրենիք են վերադառնում մեդալներով»:

***

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում:

Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more