Հայ զինվորների ուղղությամբ կրակում են ադրբեջանցիները,բայց նրանց սպանել են Նիկոլն ու իր իշխանությունը. Էդգար Ղազարյան
Հայելի ակումբում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հավելենք, որ հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը/Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարության կադրեր, կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում: Այս մասին հայտնել է ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Արդեն նույնականացրել ենք գնդակահարված երկու զինծառայողի, որոնք երևում էին նաև ադրբեջանցիների տարածած տեսանյութում՝ իրենց իրերով, տեղանքով, մյուսների մասով արդեն դժվարություն չկա, քանի որ հայտնի է, թե որ դիրքում է եղել: Նույնականացված երկու զինծառայողները պարտադիր ժամկետայիններ են եղել»,-հայտնում է Սիրանուշ Սահակյանը: