▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Դանիա. գնահատականներ

Footballcity.am կայքը ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո 10 բալանոց համակարգով գնահատականներ է տվել մեր ընտրանու ֆուտբոլիստներին:

Գևորգ Կասպարով — 7.0
Մեր հավաքականի 2-րդ դարպասապահը բավականին հաջող հանդիպում անցկացրեց: Թվում էր՝ կապված հավաքականում քիչ խաղաժամանակի հետ՝ համագործակցության խնդիր կլիներ պաշտպանական օղակի հետ, սակայն Կասպարովը վստահ էր յուրաքանչյուր պարագայում, իսկ 11 մետրանոցից ընդունած գոլերում դարպասապահներին չեն մեղադրում:

Հրայր Մկոյան — 5.5
Փորձառու Մկոյանի գործողություններում շտապողականություն էր նկատվում: Հատկապես պաշտպանությունից դուրս գալիս մեր ընտրանու 15 համարը դժվարանում էր խաղարկել թիմակիցների հետ և ապավինում էր հեռահար փոխանցումների:

Վարազդատ Հարոյան – 5.0
Մինչև 73-րդ րոպեն Հարոյանը լավագույններից էր դաշտում, սակայն չարաբաստիկ սահընկում և ամեն ինչ ավարտված է: Երիտասարդ ֆուտբոլիստը տաք գլխով որոշում կայացնելով մոռացավ դեղին քարտի մասին և նետվեց դեպի մրցակիցը:

Լևոն Հայրապետյան – 6.0
Ինչպես նախորդ խաղերում, այս խաղում նույնպես Հայրապետյանը բավականին շատ էր եզրով չեղքումներ կազմակերպում, որոնք ընդհանուր առմամբ ստացվում էին:

Կամո Հովհաննիսյան – 5.5
Հովհաննիսյանը կրկին գործի էր դրել իր արագությունը: Միացումներ, ճեղքումներ ու խաղի հանգիստ ֆոնին արագացումներ, որոնք սրություն էին հաղորդում խաղին: Սակայն դիրքային կորուստները ընդհանուր առմամբ գցեցին Փյունիկի պաշտպանի օգտակար գործողության գործակցի ցուցանիշը:

Արթուր Եդիգարյան – 7.0
Եդիգարյանի դերը շատ մեծ էր այս խաղում: Հենակետային գոտում գրեթե ամեն ինչ ստացվում էր, իսկ դրանից հետո մեր 7 համարը տեղափոխվեց կենտրոնական պաշտպանի գոտի, որտեղ նույնպես անթերիին մոտ ֆուտբոլ էր խաղում:

Հենրիխ Մխիթարյան – 7.5
Մեր հավաքականի ավագը իր վրա էր վերցրել առաջատարի պարտականությունները: Մխիթարյանի վրա հսկողությունը մեծ էր, սակայն ճեղքումներն ուղղակի անորսալի էին:

Գևորգ Ղազարյան – 6.0
Ղազարյանը առանձին դրվագներում փորձում էր ակտիվություն ցուցաբերել, սակայն զգացվում էր, որ միայնակ է առջևի գծում: Խաղընկերներից ճիշտ ժամանակին չստացած օգնությունն էլ ստիպում էր պասիվ մնալ:

Արաս Օզբիլիս – 8.0
Արասը իր եզրում իսկական գլխացավանք էր դանիացի պաշտպանների համար: Մի քանի դրվագում հոյակապ դրիբլինգ և մրցակցի միանգամից երկու ֆուտբոլիստ Օզբիլիսի թիկունքում էին:

Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Սարկիսովը, Դավիթ Մանոյանը և Մարկոս Պիցցելին անցկացրած քիչ խաղաժամանակի պատճառով առանձնապես աչքի չընկան:

Վարդան Մինասյան — (անբավարար)
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընտրած սխալ մարտավարության պատճառով պարզապես ձախողեց խաղը: Մեր գլխավոր թիմն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 4-6-0 մարտավարությամբ, որին անսովոր տղաներիի մոտ անհամաձայնություններ էին առաջանում: Կարելի էր մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել Սարկիսովին և մշտական 4-5-1-ն ավելի հարմար կլիներ ֆուտբոլիստների համար. Բացի այդ էլ ամբողջովին անիմաստ էր Դավիթ Մանոյանի փոփոխությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more