|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության ներկայացուցիչների՝ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ և քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը, ըստ նրանց, վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին։ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է օգտվել այս սահմանադրական իրավունքից՝ նշելով, որ դատախազը չի պահպանել իր պաշտոնի անկախությունը եւ գործել է իշխանությունների ազդեցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։ Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից, որը փոխանցեց. «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաև ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասաց Խամոյանը»։ |
«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել գլխավոր դատախազին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


