▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը չի մասնակցի հուլիսի 8-18-ը Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան պաշտոնական պատվիրակության ղեկավար, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Աշխարհի բոլոր ժողովուրդներին միավորում է մեկ լեզու՝ մշակույթը, ուստի անհնար է չգնահատել տարիներով ստեղծված հայ-բելառուսական մշակութային հարաբերությունները: Լիահույս ենք, որ ստեղծված քաղաքական թնջուկը մոտ ապագայում սիրո և համերաշխության ճանապարհով կունենա իր հանգուցալուծումը և կշարունակվեն երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները»,- նշել է Վրեժ Կիրակոսյանը:

«Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակներն էին բազմաթիվ մրցույթների դափնեկիր երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը և 9-ամյա Յանա Ստեփանյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ ինքը և ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ Բելառուսի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: Նման հայտարարության համար հիմք էր հանդիսացել Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ու Ադրբեջանին քաջալերելու մասին:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more