▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը Եվրոպայից մեկ միլիարդ եվրոյից ավելի գումարի գրանտ կուզի. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ միլիարդ եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ։ Գումարներր ՀՀ իշխանությունները գրանտի տեսքով ուզելու են հետևյալ ծրագրերի կամ ոլորտների համար. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներ, ջրային համակարգի կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր ջրամբարների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագիր, կրթական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրում և այլն։

 

Մեր տեղեկություններով՝ ոռոգման համակարգի աշխատանքների համար ՀՀ կառավարությունը նախատեսում է վերցնել շուրջ 532 միլիոն եվրո։ Ի դեպ՝ ՀՀ իշխանությունները նախատեսել են, որ դրամաշնորհը կտրվի փողային տարբերակով. այն կսկսվի 2013 թվականին և կավարտվի 2025 թվականին։


Իսկ Եվրոպան ամենայն հավանականությամբ կհաստատի գրանտը, որովհետև առջևում Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց կա։ Կարծիք կա, որ սա Եվրոպան ոչ թե «կաշառք» է դիտարկում, այլ իրապես համոզված է, որ գումարը կօգնի, որպեսզի Հայաստանը էական՝ եվրոպական քաղաքակրթական նշաձողերին համապատասխան բարեփոխումներ իրականացնի»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more