▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ամենավատ ռեփերը ԽԱԽՏՈՒՄ Է օրենքները. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԻ՞

Մեր հայերը լրիվ խելքները գցել են… իսկ երբ խելքները գցածներին սկսկում ես եթեր տալ, դա արդեն հեչ լավ չի:

Քիչ առաջ Youtube-ն էի քրքրրում ու պատահական աչքովս ընկավ մեր հայրենական երգարվեստի իմ կողմից ամենաատելի ռեփեր “Սևի” տեսահոլովակներից մեկը: Որ ճիշտն ասեմ, չգիտեմ էլ թե ինչի սեղմեցի Play կոճակին: Բայց այն ինչ հետո տեսա հոլովակում ստիպեց ինձ հավատալ, որ կյանքում պատահական բաներ չեն լինում ու պետք էր որ դիտեի հոլովակը:

Ուրեմն մեր աշխարհի ամենախելոք ռեփերի միտքն առկայծել է և վերջինս որոշել է մի խսիստ կրեատիվ հոլովակ նկարահանել Երևանի փողոցներում: Ինքն ու ինտելեկտի մակարդակով իրենից շատ քիչ տարբերվող մյուս ռեփերը օֆիսային աթոռը վերցրած բռնաբարում են Երևանի երթևեկությունը: Նրանք թքած ունեն, որ փողոցով մեքենաներ են անցնում, թքած ունեն, որ հետիոտնին արգելվում է փողոցն ամեն պատահած կետից հատել, չգիտեն, որ օֆիսային աթոռը տրանսպորտի միջոց չի համարվում ու փողոցում այն չես կարող քշել: Մի խոսքով երկու հերոսով 2 րոպե 36 վայրկյանում խախտում են բոլոր հնարավոր օրենքներրը, որոնք կարող է խախտել հետիոտնը: Ու այդ ամենը մի բան էլ եթեր են տալիս: Դե… հասանք տեղ:

Հա, իհարկե ամբողջ աշխարհում փողոցներում և՛ ֆիլմեր են նկարվում, և՛ հոլովակներ: Բայց դա անելուց առաջ, գոնե պետք է դիմես քո երկրի տրանսպորտի նախարարություն, մուծես պահանջվող գումարը, ստանաս համապատասխան փաստաթուղթը, որը քեզ կթույլատրի փողոցն այսինչ ժամից մինչև այնինչ ժամը փակել և նոր կարող ես անել ինչ ուզում ես:  Իսկ նախարարությունը պարտավորվում է քաղաքացիներին ծանուցել, որ այս տարածքը ժամանակավորապես անանցանելի է:
Բայց մեր տղերքը կարծես որոշել են զիզի-պիզի թղթարարությունների հետևից չընկնել ու….

Մի խոսքով շատ երկար չձանձրացնեմ ձեզ բարոյահոգեբանական խրատներովս..  ուղղակի ասեմ, որ մեծապես հույս ունեմ, որ այս գրությունս կկարդան պետավտոտեսչության աշխատակիցները և այս երկուսին կարգապահական տույժի կենթարկեն: Բարին ընդ Ձեզ:

Հ.Գ. Հա ի դեպ երգն աղբ է ! Չլսեք

 

Գրառումը և Տեսանյութը` Կարապետ Նուրիջանյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more