▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ալբանիա

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Ալբանիա: Օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Ալբանիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի «Տիրանա Ինտերնեյշնլ» հյուրանոցում:

Օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Տիրանայի «ՔեմալՍթաֆա» մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Տիրանա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «ԶոբԱհան», Իրան

Պաշտպաններ

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Արթուր Ավագյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Դավիթ Մանոյան «Փյունիկ»

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ»Մոսկվա, Ռուսաստան

Մարկոս Պիցելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Նորայր Ասլանյան, «Վիլլեմ II», Հոլանդիա

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Տիրանայում հավաքականին կմիանան Կառլեն Մկրտչյանը և Արտյոմ Խաչատուրովը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը, ՏարոնՈսկանյանը, Սարգիս Ադամյանը, Աղվան Պապիկյանը և Գոռ Մանուկյանը:

 ՀՖՖ մամլո քարտուղարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more