|
«Հրապարակ»-ը գրում է․ «2021թ. օգոստոսի 2-ին նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ Հետևաբար, դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2025թ. օգոստոսի 2-ին։ Նախագահը որևէ անհատական իրավական ակտ չի ընդունել դեսպանի լիազորությունների ժամկետի երկարաձգման վերաբերյալ, և փաստացի Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը օգոստոսի 3-ից լիազորված չէ հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից։ Իհարկե, կարող են լինել հիմնավորումներ, որ ըստ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դեսպանը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր դեսպանի ժամանումը կամ ընդունող երկրի պրակտիկայում գործում են այլ կարգավորումներ և այլն։ Սակայն Հայաստանի ներպետական իրավունքի տեսանկյունից Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ից համարվում է ժամկետանց դեսպան և, ըստ ներպետական իրավունքի, չի կարող հանդես գալ Հայաստանի անունից՝ իր լիազորությունների ժամկետի ավարտման պատճառով։ Հիշեցնենք նաև, որ արդեն ԱՄՆ-ից ստացվել է հաջորդ դեսպանի ագրեմանը` ԱՄՆ է մեկնելու սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Սակայն թե ինչու է ուշանում մեկնումը, պարզ չէ: Նկատենք նաև, որ իշխանության ներսում միանշանակ չի գնահատվել Մկրտչյանի նշանակումը: Համարում են, որ նա ձախողվել է դեսպանի պաշտոնում և նրան չէր կարելի նման կարևոր երկրում դեսպան նշանակել»: |
Հայաստանի «ժամկետանց» դեսպանը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


