▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»․ Օվերչուկ

Ռուսաստանը չի աջակցի Երևանին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ինչպես նաև երկկողմ պայմանավորվածությունների շրջանակներում, Եթե այդ երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրոպական միության հետ: Հետագա որոշումների ընդունումը, այդ թվում, կախված կլինի Հայաստանում ընտրությունների արդյունքներից, Интерфакс-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի (Հայաստանի խորհրդարանական ընտրություններում – խմբ․), և հետո արդեն միջոցներ ձեռնարկել, որոշել։ Քանի որ եթե հաղթեն եվրոպամետ ուժերը, նշանակում է՝ Հայաստանը գնում է դեպի Եվրոպական միություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել», - ասել է նա։

«Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրոպական միությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ։ Ինչու՞ պետք է նման երկրին աջակցենք։ Ի՞նչ է, մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը գուցե պատերազմեն մեր դեմ», - նշել է Օվերչուկը։

Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է պահպանել ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրոմիություն։

***

Երևանի համար ավելի լավ կլինի կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել։ Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանում, հնարավոր է, ավելի լավ կլինի կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ են արդյոք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ցանկանում են միանալ Եվրոպական միությանը», - ասել է Օվերչուկը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more