«Խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ կողմերը մի քանի փուլով առաջարկներ են ներկայացրել իրար. բոլորովին վերջերս Ադրբեջանն է իր առաջարկները ներկայացրել Հայաստանին. ՀՀ-ն աշխատում է այդ առաջարկների վրա, երբ պատրաստ լինի՝ կուղարկվի Ադրբեջան»,- այսօրվա ճեպազրուցի ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից: