▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրն Ադրբեջանն է»․ Ալիև

Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ սահմանված բոլոր տարանցիկ սահմանափակումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին օկուպացված Շուշիում IV Գլոբալ մեդիա ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ Ռուսաստանից, Ղազախստանից և այլ երկրներից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40,000 տոննա բեռ։

«Բացի այդ, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան։ Եթե չեմ սխալվում, այսօրվա դրությամբ մատակարարվել է ավելի քան 10 հազար տոննա նավթամթերք։ Հատկապես ներկայիս պայմաններում, երբ շատ երկրներ բախվում են վառելիքի պակասի խնդրին, Հայաստանն ունի վառելիքի հուսալի աղբյուր, և այդ աղբյուրը Ադրբեջանն է»,- նշել է Ալիևը։

***

Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիի գլոբալ մեդիաֆորումի բացման ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանը կարողացել է կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ: «Դրա հետ մեկտեղ մեզ հաջողվել է միջազգային լայն համագործակցություն հաստատել Եվրասիայում։ Մենք այն ձևավորել ենք Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով և ստանձնել ենք այդ գործընթացում առաջնորդի դեր։ Նույն ժամանակահատվածում իրականացվել են մեր էներգետիկ նախագծերը։ Մի խոսքով, Ադրբեջանը կառուցել է բազմակողմ միջազգային համագործակցություն»,- հայտարարել է նա։

info@asekose.am/095519696
Հասարակություն more