Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը կոմպոզիտոր է, ով կարելի է ասել 21-րդ դարում կերտում և տարածում է մեր ազգայինը և ում երաժշտությունը հնչում է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ էլ արդեն պատրաստ է նրա Կանք, կլինենք երգը: Հենց այդ երգի, մեր երաժշտական բացերի և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակում զրուցում ենք երաժիշտ, կոմպոզիտոր ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանի հետ: