▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNet

Հայաստանյան երկու խոշորագույն QR վճարումների համակարգերը՝ IdramNet-ը և ArcaQR-ը կհամագործակցեն՝ ապահովելու երկու համակարգերի փոխգործունակությունը։ Արդյունքում Իդրամի օգտատերերը կարող են այսուհետ կատարել պարզ և արագ վճարումներ՝ սքանավորելով նաև ArcaQR-ն անմիջապես Idram&IDBank հավելվածի միջոցով։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանն ընդգծում է․ «Իդրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ ընդլայնելով հաճախորդների հնարավորությունները, զարգացնելով թվային էկոհամակարգն ու օգտատերերին առաջարկելով նորարար լուծումներ։ ArcaQR համակարգին միանալը ևս մեկ կարևոր քայլ է դեպի ավելի արագ, անվտանգ և հասանելի անկանխիկ վճարումներ կատարելը։ Լիահույս ենք, որ վճարային այս գործիքը կբարելավի օգտատերերի փորձառությունն ու կնպաստի QR վճարումների մշակույթի զարգացմանը»։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով էլ՝ ArcaQR-ի ստեղծման հիմքում մեկ կարևոր գաղափար էր՝ QR վճարումները դարձնել հասանելի բոլորի համար և ստեղծել հնարավորինս պարզ, արագ և հասանելի վճարային միջավայր հասարակության համար․ «IdramQR-ի հետ փոխգործելիության շնորհիվ այսօր մենք այդ գաղափարը տեղափոխում ենք նոր մակարդակ՝ միավորելով տարբեր վճարային միջավայրեր մեկ միասնական փորձառության շուրջ։ Մենք վստահ ենք, որ նման համագործակցություններն են ձևավորում ժամանակակից թվային տնտեսությունը՝ ստեղծելով ավելի բաց, փոխկապակցված և արդյունավետ ֆինանսական էկոհամակարգ՝ ի շահ և՛ բիզնեսների, և՛ քաղաքացիների»,- նշեց Վարդան Խաչատրյանը։

Վճարում կատարելը շատ պարզ է՝

  • անհրաժեշտ է մուտք գործել Idram&IDBank հավելված,
  • սքանավորել վաճառակետում առկա ArcaQR-ը հավելվածով,
  • ընտրել ցանկալի հաշիվը, դրամապանակը կամ քարտը և վճարել։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն more