Նա պատմել է, որ իր գալուց մի քանի օր առաջ Կարապետյանների՝ Կալուգայում գտնվող օբյեկտներից մոտ 70 հոգու »լցրել» են 2 ավտոբուսներ եւ արտաքսել, ընդ որում՝ նրանց մեծ մասն ապրելու կամ աշխատելու ժամանակավոր իրավունք է ունեցել: Այսինքն ՌԴ իշխանությունները չեն խնայում նույնիսկ հայ այնպիսի հայտնի եւ խոշոր գործարարների, ինչպիսին Ս. Կարապետյանն է եւ նրա օբյեկտներից էլ են հայերին արտաքսում: Ի դեպ, արտաքսվողները կամ ՌԴ այդ շրջաններում աշխատող մեր հայրենակիցները գիտեն, որ հատկապես հայերի նկատմամբ այդ անհանդուրժող վերաբերմունքի հիմքում ընկած է քաղաքական եւ ոչ թե այլ խնդիր: Ասենք, որ այս հալածանքների կամ անհանդուրժողականության հետ միասին՝ ՌԴ-ն ծրագրում է մեր երկրում վերսկսել ժամանակավորապես կասեցված «Հայրենակիցներ» ծրագիրը, որպեսզի մեր քաղաքացիների հաշվին բնակեցնի իր հեռավոր, քիչ բնակեցված շրջանները: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Ժամանակ» թերթի այսօրվա համարում
«Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակիցներից մեկը հայտնել է, որ այդ երկրում հայերի նկատմամբ համատարած հալածանք է սկսվել՝ նույնիսկ ՌԴ հայ քաղաքացիների դեմ: Նա չի ցանկացել ներկայանալ, քանի որ հետ գնալու մտադրություն ուներ եւ աշխատում էր ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի մոտ:
Հայերի հանդեպ հալածանքները հասել են Սամվել Կարապետյանի օբյեկտներում աշխատողներին. «Ժամանակ»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


