▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերին վիրավորած թուրք ըմբիշի դեմ բողոք է ներկայացվել նաև Միջազգային Օլիմպիական կոմիտե

Ստամբուլի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերի ժամանակ «Թվիթերում» ռասիստական բնույթի հրապարակումներ կատարած թուրք ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ռըզա Քայաալփի դեմ բացի Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից (FILA), բողոք է ներկայացվել  նաև Միջազգային Օլիմպիական կոմիտե(IOC): Գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Սանդաքիքա» լրատվական կայքին: Թուրք մարզիկը թվիթերում հակահայկական հայտարարություններ էր արել, ինչի պատճառով կարող է զրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: 

Նա  Գեզիի դեպքերի ժամանակ «Twitter» միկրոբլոգում վիրավորանքներ և հայհոյանքներ էր հրապարակել, ինչպես նաև վիրավորական երանգով օգտագործել «հայ» բառը: 

Թվիթերյան գրառումներում Քայաալփը գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում…», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ,ստոր հրոսակներ» և այլն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more