Այս շաբաթ Փոփ Արտում Հայկ Կասպարովն է, երգիչ, որ շուտով կարտագաղթի հայկական շոու բիզնեսից. այստեղ իրեն չգնահատեցին:
Արդեն երկու տարի շարունակ նա ստանում է տարվա վատագույն երգչի կոչումը, Կասպարովը խոստովանում է՝ վատագույնը չէ, պարզապես մրցանակ բաժանողներն իրական վատագույններին անվանելու համարձակություն չունեն:
Կասպարովը բացում է գաղտնիքը՝ ինչու էր ստիպված համագործակցել Վահրամ Պետրոսյանի հետ:
Ինչպես ստացվեց, որ վրացի երգիչ Դաթոն իր երգը գողացավ, և ումից է երգ գողացել հենց ինքը` Կասպարովը. այս շաբաթ` Փոփ Արտում:
Հեղինակ և վարող` Աելիտա Չիլինգարյան, Սոնա Աբրահամյան
Asekose.am/TV