▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնիներ «բերման են ենթարկվել»

Երեկ հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ «բերման էին ենթարկվել» Երգի պետական թատրոն։  Պատճառը երգիչ Արամեի կողմից կազմակերպված հարսանեկան հավաքածուի ցուցադրությունն էր, որի ընթացքում տեղի ունեցան նաև Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները։ Ինչպես հաղորդում է Շամշյան.com-ը` նոր տեսահոլովակի երգի վերնագիրն է «Դու, դու, դու»:  Երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ ռեժիսորը` Արտյոմ Հակոբյանը։ Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են երեկոի հայտնի հյուրերը`  երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը Մարտին Մկրտչյանի հետ, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, սիրված երաժիշտներ Ռիչարդ Մադլենյանը, Արսեն Գրիգորյանը, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը և այլ ճանաչված անձինք։ Տեսահոլովակի պրեմիերան` շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more