▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն իր կողքի կնոջ սխալ բուժման հետևանքով մահացավ, էդ կինը Հայկոյի շրջապատի մտերիմն է, բայց բոլորը լռում են. Անահիտ Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը

Դիտեք նաև՝

Երգահան, երգիչ Հայկոն մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։

Հայկոն սեպտեմբերի 21–ին, ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց էր տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։

Հայկոյի մահից հետո բազմաթիվ էին քննարկումները, իսկ քննադատությունները, իհարկե ուղղված էին նրա նախկին կնոջ Անահիտ Սիմոնյանի կողմը։ Հայկոյին շրջապատող մարդիկ ու հարազատները լուռ են, և ահա բարդ շրջանից երկու տարի անց Անահիտը մասնակցել է «Սրտի Տանիքներով» հաղորդմանը, որտեղ շատ անկեղծ մանրամասներ է հայտնել. դիզայները, լաց լինելով, խոսել է Հայկոյի մահվան և վերջին օրերի մասին:

«Ես, այս մասին հիվանդանոցում եմ իմացել, բայց ասեմ, եղել էր այսպես, իրա կողքը կար կին և այդ կինը որոշել էր, որ ինքը բժիշկ ա, ես չգիտեմ հիմա իրա խիղճը ոնց ա հանգիստ, որովհետև ուներ ինչ որ ընկերուհի, ով ինչ որ մի բուժումով բուժել էր մի պացիենտի ու իրենք կարծում էին, որ այդ մեթոդը կարա բոլորին համապատասխան լինի ու օգնի։ հիվանդանոցում բոլորիս բժիշկն ասեց, որ շատ սխալ բուժման արդյունք է, ասեցին էնքան հորմոն են սրսկել Հայկոյին, ինչն ուղղակի արգելված էր այդ վիճակում, քանի որ թոքերի 85%-ն արդեն ախտահարված էր, երբ հիվանդանոց են տարել։
Ու էդ կինը լինելով իրա ընկերների, շրջապատի մտերիմ մարդը, ոչ ոք էդ մասին չի խոսում ու ես չեմ ուզում մեղադրել ինչ որ մեկին, բայց ես Հայկոյի մահից հետո այնքան վրդովված էի, որ ուզում էի էդ աղջկան դատի տայի։ Հետո իմացա, որ դրա համար աճյունը պետք է հանեն էդ միտքը մի կողմ դրեցի ու մտածեցի թող Աստված դատավոր լինի իրեն և իրա համախոհներին, ովքեր փակ են պահում էս ամենինչը։ Բայց դա էդպես չի եղել ու եթե Հայկոն սկզբից ճիշտ բուժում ստանար, էսպես չէր լինի։ Ես ու Հայկոն մինչև իր վերջին շունչը կապի մեջ ենք եղել։ Ինքը մենակ ինձ էր զանգում վիդեոյով ու մենակ ես եմ մտել իրա մոտ հիվանդասենյակ՝ ինչը շատ ցավոտ էր, քանի որ ինձ արդեն հազիվ էր ճանաչում»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more