▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը ոստիկաններին հայտնել է, որ իր տղաներին առևանգել են, պատրաստվում են վիրահատել և վաճառքի հանել երիկամը

Հունվարի 30-ին ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևան քաղաքի բնակիչ՝ իրեն ծանոթ տղամարդը, իր ունեցած տեղեկություններով, կազմակերպել և առևանգել է իր 2 տղաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխաներից մեկը՝ 21, մյուսը՝ 23 տարեկան է և որ իր երեխաներին առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա տղայի երիկամը։ Որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more