▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանին տրվելիք փողը կուշանա՞.«Ժողովուրդ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեռեւս հակված չէ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 42 միլիոնանոց հայցը բավարարել:

Այս տարվա փետրվարի 27-ին նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել դատարան՝ իր դեմ մահափորձի գործով երեք ամբաստանյալներ Սամվել Հարությունյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Էպոսագետ Վարդան Սեդրակյանից 42 մլն դրամ բռնագանձելու հիմքով: Ըստ Հայրիկյանի՝ մահափորձի հետեւանքով իր առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում պետք է արվի: Ի դեպ, Հայրիկյանը դատարանին հայտնել է, որ գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով բուժման ծախսերի՝ ներառյալ վիրահատությունների, ինչպես նաեւ՝ հետագա հնարավոր բուժման ծախսերի վրա, որի կարիքը նա ունի:

Երեկ դատարանում պետք է հրապարակվեր շուրջ 8 ամիս քննվող գործի վճիռը, եւ հստակեցվեր՝ արդյո՞ք Պարույր Հայրիկյանին «հասնում էր» պահանջված 42 միլիոն դրամը, թե ոչ: Սակայն գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը որոշեց  նորից սկսել գործի քննությունը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով գործի քննության վերսկսման փաստին, ասաց. «Այդ գործով ես չեմ հետաքրքրվում: Կա փաստաբան, եւ ես նրան վստահում եմ: Ինձ չի մտահոգում, թե ինչու է դատավորը որոշել նորից գործի քննությունը սկսել»:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more