▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրս դեռ վերակենդանացման բաժնում է». Հասմիկ Խոջյանը՝ հոր առողջական վիճակի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանի հայրիկի առողջական վիճակը վատթարացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։

Դերասանուհին ինստագրամյան իր էջում  լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրառմամբ անդրադարձել է հոր առողջական վիճակին.

«Լավ նորություն կա։ Հայրս դեռ վերակենդանացման բաժնում է, բայց ի տարբերություն նախորդող մի քանի օրվա, այսօր բժշկի խոսքերը հուսադրող էին, ըստ երեկ գիշերվա կատարած հետազոտությունների։ Իհարկե դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց գոնե էս անհույս վիճակից հետո էս 0.1%-ն էլ խիստ հուսադրող է։ Օրվա ընթացքում պապայի մոտ մտնում ենք 5-10 րոպեով՝ նախապես գրանցվելու պայմանով։ Հայրիկիս միացրած է թթվածնային սարք, չի խոսում, չի շարժվում, բայց այսօր լսում էր ասածներս ու ռեակցիա էր տալիս»,- գրել էր դերասանուհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more