Ազգերի լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Բրյուսելում կայացել է 2026/27 թվականների ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը C լիգայի երկրորդ խմբում կմրցի Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Լատվիա–Ջիբրալթար զույգի հաղթողի հետ։ Խաղերը կսկսվեն այս տարվա սեպտեմբերին։
***
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է թիմի սպասելիքներից և նպատակներից՝ Ազգերի լիգայի նոր խաղարկության վիճակահանությունից հետո։
Սպերցյանն ընդգծել է, որ թիմը մոտիվացված է և ձգտելու է առավելագույն արդյունքի.
«Անհամբեր սպասում ենք պաշտոնական խաղերին: Առաջիկայում ընկերական հանդիպումներն են, որոնց միջոցով էլ կսկսենք նախապատրաստվել: Մեր նպատակը լավ պատրաստվելը և խմբում առաջին տեղը զբաղեցնելն է: Հետաքրքիր խաղեր են լինելու»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Դիտեք նաև՝


