▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի կազինոյի անվտանգության աշխատակիցը 65-ամյա կին է բռնաբարել

Հոկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հարզդանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը ձևակերպվել են Երևան քաղաքի բնակիչ, 65-ամյա կնոջ հաղորդման հիման վրա:Վերջինս հայտնել է, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան քաղաքում գտնվող «Գետափ» հյուրանոցային համալիրում իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ և այդ ընթացքում միացրած է եղել «Ах какая женщина» երգը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, կինը հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ ցանկացել է այդ ամենը գաղտնիք պահել և այդ միջադեպի մասին իր ծանոթները չիմանան, բայց վերջերս իր հեռախոսին զանգահարում են և միացնում են «Ах какая женщина» երգը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդն աշխատում է Հայաստանում հայտնի կազինոներից մեկում՝ որպես անվտանգության աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more