|
«Հրապարակ»-ը գրում է. «ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, Սամվել Կարապետյանի հաշվին ամսական 5.2 մլն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է կառույցը հպատակեցնելու գործը։ Նա աշխատակազմի ղեկավար կազմից տասնյակ անձանց է ազատել, որոնց մեծ մասը դիմել է դատարան, և շուտով քննություն կսկսվի: Հերթը հասել է շարքային աշխատակիցներին, որոնց ևս մինչ ընտրությունները պետք է յուրային դարձնեն: Մեզ ասացին, որ աշխատակազմին զգուշացրել են, որ նրանց հեռախոսազրույցներն ու համակարգչային շփումներն ԱԱԾ-ի «կոնտրոլի» տակ են, և իրենք արագ իմանալու են, թե ով է շարունակում կապ պահել նախկին ղեկավարության եւ հատկապես` տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ: Ասել են` իբր «հետո իրարից չնեղանանք»։ Զգուշացրել են, որ կառույցից արտահոսք չլինի, ներքին ինֆորմացիա հանողները կպատժվեն»: |
ՀԷՑ-ը հպատակեցնելու նոր միջոց են կիրառում
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


