|
«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանության գերնպատակը ՀԷՑ-ի ՔՊ-ականացումն է․ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի վերջին օրերի նշանակումներն ասվածի վառ ապացույցն են։ Ռազմավարական նշանակության այս օբյեկտում բարձր պաշտոնների են նշանակվում ոչ թե ոլորտի գիտակներ, այլ՝ կուսակցականներ և Փաշինյանի «լյուբիմչիկներ»։ Դիցուք, ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, վարչության անդամի թեկնածություն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ավագանու նախկին ընտրություններին եղել է իշխանական ցուցակում։ Սակայն նրա ամենամեծ արժանիքը թերևս Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցությունն է։ Նա մշտապես ուղեկցել է Փաշինյանին հեծանիվ վարելիս և ընդգրկվել նրա սիրելիների ցանկում»։ *** |
|
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀԷՑ-ի կառավարիչ «գործուղված» Ռոմանոս Պետրոսյանը բավականին մեծ չափի աշխատավարձ է ստանալու. խոսքը մոտ 10 միլիոն դրամի մասին է, որը նա պետք է ստանա յուրաքանչյուր ամիս։ Մինչև 2018 թվականը նա ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նա գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։ ՊՎԾ նախկին պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։ Ի դեպ, Պետրոսյանը ՊՎԾ պետ դառնալուց հետո 133 հազար դոլարանոց տուն է գնել»։ |
ՀԷՑ-ում պաշտոնների են նշանակվում Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկները»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


