▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ազատել է նաեւ ՀԷՑ-ի Սիսիանի կառույցի ղեկավար Ջիվան Մարգարյանին՝ նրա փոխարեն նշանակելով ոմն Ալիկ Մարտիրոսյանի, որի համար միջնորդել է զոհված Էդգար Մանուկյանի մայրը` Արսինե Սահակյանը, որը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ընկերուհին է:

Տիկին Արսինեն բնիկ սիսիանցի չէ, պատերազմից հետո է տեղափոխվել Սիսիան` զոհված որդու երազանքն իրագործելու, եւ Բնունիս համայնքում հյուրատուն է բացել՝ «Էդգարի մոտ»։

Նա վերջերս է ամուսնացել սփյուռքահայ Ավո Մարտիրոսյանի հետ, Ալիկ Մարտիրոսյանն էլ, հավանաբար, ամուսնու ազգականն է։

Ջիվան Մարգարյանի ազատվելուց մոտ 1 ամիս անց դիմում է գրել նաեւ նրա որդին, որը Սիսիանում ՀԷՑ-ի իրացման հարցերով տնօրենի տեղակալն էր։

Նրան հետեւել են Սիսիանի կառույցի 26 աշխատակիցներ, որոնք ՀԷՑ մասնաճյուղի լոկոմոտիվն էին՝ գործի գիտակներ, եւ հիմա աննախանձելի վիճակում է հայտնվել ՀԷՑ-ի Սիսիանի մասնաճյուղը։ Մեզ ասացին, որ հոր ազատվելուց հետո որդուն առաջարկել են կողմնորոշվել` կա՛մ մեզ հետ ես ու անդամագրվում ես ՔՊ-ին, կա՛մ ինքնակամ հեռանում ես: Իհարկե, դա անմիջականորեն Ռոմանոսը չի անում, այլ իշխանական մունետիկները փոխանցում են «վերեւների» ուղերձը»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more