▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենց որ Հ. Թովմասյանը նախարար չլինի` գնալու է դաշնակներին ծեծի.«ՉԻ»

 

«Անդրադառնալով իր և Արմեն Ռուստամյանի հայտնի լեզվակռվին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե քանի դեռ ինքը նախարար է այդ թեման իր համար փակված է, իսկ թե ինչ կլինի դրանից հետո բոլորը կիմանան։
 
«ՉԻ» - Փաստորեն, հենց որ Հրայր Թովմասյանը նախարար չլինի, գնալու է դաշնակներին ծեծի։ Որովհետև, ինչպես ինքն է ասում, նման բառերը մեր իրականության մեջ անպատասխան չեն մնում։ Դաշնակներն էլ, բնականաբար, Հրայր Թովմասյանի այս հուժկու սպառնալիքից հետո այլևս չպիտի պահանջեն կառավարության հրաժարականը, որովհետև հենց որ կառավարությունը հրաժարական տվեց՝ Արմեն Ռուստամյանը ծեծ է ուտելու։ 
Այլ կերպ ասած՝ պրն Թովմասյանն իր սպառնալիքով սեպ է խրում ոչ իշխանական չորս ուժերի միջև։
 
Բայց արդյոք արդարադատության նախարարն ի վիճակի կլինի իրագործել սպառնալիքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նա մտադիր է ծեծել բոլոր նրանց, ովքեր համամիտ են Արմեն Ռուստամյանի հնչեցրած գնահատականի հետ, ապա, ըստ վերջին մարդահամարի տվյալների, ստիպված կլինի ծեծել մոտ 3 միլիոն մարդու։ Իսկ դա, համաձայնվեք, բարդ գործ է։ Նույնիսկ Հրայր Թովմասյանի համար»,–գրում է թերթը։

«Անդրադառնալով իր և Արմեն Ռուստամյանի հայտնի լեզվակռվին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե քանի դեռ ինքը նախարար է այդ թեման իր համար փակված է, իսկ թե ինչ կլինի դրանից հետո բոլորը կիմանան։ «ՉԻ» - Փաստորեն, հենց որ Հրայր Թովմասյանը նախարար չլինի, գնալու է դաշնակներին ծեծի։ Որովհետև, ինչպես ինքն է ասում, նման բառերը մեր իրականության մեջ անպատասխան չեն մնում։ Դաշնակներն էլ, բնականաբար, Հրայր Թովմասյանի այս հուժկու սպառնալիքից հետո այլևս չպիտի պահանջեն կառավարության հրաժարականը, որովհետև հենց որ կառավարությունը հրաժարական տվեց՝ Արմեն Ռուստամյանը ծեծ է ուտելու։ Այլ կերպ ասած՝ պրն Թովմասյանն իր սպառնալիքով սեպ է խրում ոչ իշխանական չորս ուժերի միջև։ Բայց արդյոք արդարադատության նախարարն ի վիճակի կլինի իրագործել սպառնալիքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ եթե նա մտադիր է ծեծել բոլոր նրանց, ովքեր համամիտ են Արմեն Ռուստամյանի հնչեցրած գնահատականի հետ, ապա, ըստ վերջին մարդահամարի տվյալների, ստիպված կլինի ծեծել մոտ 3 միլիոն մարդու։ Իսկ դա, համաձայնվեք, բարդ գործ է։ Նույնիսկ Հրայր Թովմասյանի համար»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more