▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյան. Մի քանի խաղացողներ սիրտ և հոգի չեն դնում հավաքականում

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեխիայից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո, ըստ tert.am-ի,  ասել է հետևյալը.

 

- Պարտության պատճառն այն է, որ մի քանի խաղացողներ սիրտ և հոգի չեն դնում հավաքականում: Մտածում են՝ խաղան հանդիսատեսի համար, բայց տենց ֆուտբոլ չեն խաղում: Եթե գալիս ես ազգային հավաքական, պետք է ամբողջ ուժդ ներդնես, ցույց տաս ֆուտբոլասերին, թե ինչի ես ընդունակ: Եթե սիրտ ու հոգի դնես, ապա ամեն ինչ կստացվի խաղադաշտում: Ֆուտբոլիստներ կան, որ դա չէին անում: Արդյունքը ստացվեց՝ 0:3 հաշիվ:

 

- Անուններ կտա՞ս:

 

- Չէ, ես անուններ չեմ տա: Ում մասին որ խոսում եմ, այդ ֆուտբոլիստները հասկացել են, թե ովքեր են: Ես չեմ ուզում պարտությունը բարդել նրանց վրա: Ցանկանում եմ, որ նրանք ճիշտ ուղու վրա լինեն, հասկանան, թե ոնց են խաղում ֆուտբոլ: Բոլորս էլ ցանկանում ենք հաղթել, բոլորս էլ գալիս ենք հավաքական, որ ուրախացնենք հանդիսատեսին: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էինք պարտվել 0:3 հաշվով: Ֆուտբոլիստներ կան, որ պետք է դասեր քաղեն պարտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more