▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է կեղծ մտահոգություն խաղաք․ Շարմազանովը՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՀՀ ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

Իսկ ՀՀ 41 քառ. կմ տարածք նվաճելը, Շուշին ու Հադրութն օկուպացնելը, Գորիս-Կապան ճանապարհը փակելու ու մաքսակետ տեղակայելու Ադրբեջանի իրավունքն ո՞վ է լեգիտիմացրել։

Կարո՞ղ է ՝ ես…

Լեգիտիմացրել եք դուք ու ձեր ռեժիմը։

Հերիք է կեղծ մտահոգություն խաղաք։

Ադրբեջանի նման պահվածքը մեկ պատճառ ունի՝ Հայաստանում պետական իշխանության բացակայություն»։

Կարդացեք նաև՝ 

Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more