▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական էլիտար հարսանիքը «Ռենեսանս»-ում. «ՉԻ»

«Նոյեմբերի 14-ին Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին (Լոնդիկ) պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը։ Նշենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական դառնալուց հետո էլ Լոնդիկը շարունակում է մարզի հարուստ բնակիչներին պարտադրել բոլոր խնջույքները կազմակերպել իր ռեստորանում։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանն է ամուսնացրել իր որդուն, իսկ շքեղ հարսանիքին մասնակցել են իշխանական վերնախավի բազմաթիվ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ փոխնախարարը Արարատի մարզի Քաղցրաշեն զյուղից է, սակայն գյուղացիների խոսքերով մատը մատին չի տալիս սեփական գյուղին օգնելու համար։ Ավելին, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ ջանքերով «լվացել» է գյուղի մանկապարտեզի համար տրամադրված դրամաշնորհը՝ այդ կերպ պատժելով քաղցրաշենցիներին նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին բավարար ձայներ չտալու համար։ Գյուղի մանկապարտեզն առ այսօր գտնվում է անմխիթար վիճակում»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more