▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական ինքնասպանությունը «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում

Այսօր` մարտի 25-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում` ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում բնակիչն ինքնասպանություն է գործել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տուն ինտերնետի 2-րդ հարկի սենյակներից մեկի պատշգամբում` պարանով կախված վիճակում հայտնաբերել են տուն-ինտերնատի բնակիչ տղամարդու դին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more