▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական խայտառակությունը

«Հերթական խայտառակությունը:

Քիչ առաջ լսեցի քպ-ական պատգամավոր Սարգիս Խանդայանի ելույթը ԵԱՀԿ վեհաժողովում։

Պատկերացնում եմ, թե ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են լսել և ըստ այդմ վերաբերում Հայաստանին և ներեցեք՝ ողջ հայ ժողովրդին։

Այո՛, ողջ հայ ժողովրդին, որ հանդուրժում է նմաններին։ Այդ ողորմելին լացակումած բարբաջում է, թե իրեն որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ ժառանգվել է Ղարաբաղի խնդիրը և ինքը չի ցանկանում այն թողնել հաջորդ սերնդին»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այսինքն, սրանք շնորհակալ են թուրքերին և ադրբեջանցիներին, որ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի հարցերն արդեն փակված են և սրա ասածը կոչ է, Ադրբեջանին հայաթափել Արցախը, որ ինքն ու իր նման ողորմելիների սերունդները այլևս դարդ ու ցավ չունենան։ Դուք, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանցիների սերունդները այլևս դարդ ու ցավ չեն ունենա, եթե ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը հայաթափեն, այդ թվում ձեզ ու ձեր սերունդներին բնաջնջելով»,- գրել է Իշխանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more