|
«Մեր այցի պատճառը հերթական խաբեությունն է, զիջումները, տարածքի զավթումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից: Օրեր առաջ Արման Թաթոյանն իր ասուլիսում ներկայացրել է, որ Ադրբեջանը հերթական ներխուժումներ է իրականացրել ՀՀ սուվերեն տարածք: Մենք ունենք հստակ փաստեր, որոնք պրոֆեսիոնալ հետազոտությունների արդյունք են»,- ՊՆ-ի մոտ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակցիայի ժամանակ ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը: Նա հայտնել է, որ ունեն նաև արբանյակային լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչ է տեղի ունեցել և ինչ են արել ադրբեջանցիները: «Դրանք մենք կհանձնենք ՊՆ՝ Սուրեն Պապիկյանից պատասխան պահանջելով, թե ինչու են հերթական անգամ ստել հասարակությանը: Մասնավորապես Վարդենիսի տարածաշրջանի հատվածում տեղի են ունեցել դիրքային առաջխաղացումներ, ադրբեջանցիները ամրացրել են իրենց դիրքերը: Վարդենիսի տարածաշրջանում տեղի է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն: Սոթքի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության և դիտարկման տակ: Կութ գյուղը, միջպետական ճանապարհը ևս գտնվում են վերահսկողության տակ: Սա տեղի է ունեցել 2025 թվականի ընթացքում»,- հայտնել է Պարոնյանը՝ ցույց տալով արբանյակային լուսանկարներ: «Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի սուտը մեր այս բացահայտումներով հերքվում է: ՀՀ-ն 2025 թվականին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում»,- ընդգծել է նա: Դիտեք նաև՝ |
«ՀՀ-ն 2025-ին ունեցել է տարածքային կորուստներ թե՛ Վարդենիսի տարածաշրջանում, թե՛ Ջերմուկում». Նարեկ Պարոնյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


