▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ նվագել են սովորում․․․

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, իշխանական ընտանիքը` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, սկսել են սովորել երաժշտական գործիքներ նվագել:

Հիմա էլ ուզում են իրենց երաժշտական կրթության բացերը լրացնել։ Մեր աղբյուրն ասում է, որ Աննա Հակոբյանը կիթառի դասեր է ստանում: Մասնագետն այցելում է կառավարական ամառանոց եւ նրան սովորեցնում կիթառ նվագել:

Իսկ Փաշինյանը հարվածային գործիքներն է յուրացնում: Ընդ որում, պարբերաբար ասում է` չկարծեք, թե Կարեն Կարապետյանին եմ ընդօրինակում:

Բոլորը երեւի հիշում են, թե ինչպես էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հարվածային գործիքներ նվագում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Մամուլ more