▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիփսթեր դպիրը ֆեյք պատարագները դորդ ու բեշ արեց, հիմա էլ պարլամենտարիզմն է զարգացնում»

«Հիփսթեր դպիրը ֆեյք պատարագները դորդ ու բեշ արեց, հիմա էլ պարլամենտարիզմն է զարգացնում»,-գրել է լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով լուսանկար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հանրային քննարկումից, որ հրավիրվել է ««Մարտի 1-ի գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում, գործի վերաիմաստավորումը» թեմայով:

Կարդացեք նաև՝ «Ապե, դու քպ ֆուտբոլի՞ստ ես, թե՞ քպ դպիր»․ Միհրան Պողոսյան

«Ինչպե՞ս եղավ, որ դարձաք պարոն Պարսիլյանի հասարակական հիմունքներով օգնականը»,- այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին դաջվածքով հայտնի դպիր Ռաֆայել Ջուլհակյանին։ «2020թ․ հետո, երբ հիասթափված եկեղեցուց դուրս եկա, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ անդամակցել եմ ՔՊ-ին»,- ի պատասխան նշեց նա:

«Դուք հեռացել եք եկեղեցուց, հետո կարո՞ղ եք վերականգնվել»,- հետաքրքրվեցին լրագրողները։

«Դպիր լինելը դա ձեռնադրություն չի, դա կրթություն է, ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու, բայց դա ինձ չի պարտավորեցնում ամբողջ օրը եկեղեցում լինել, ես տվյալ դեպքում հանդիսանում եմ կիսաաշխարհիկ մարդ և կարող եմ ֆուտբոլ խաղալ, իրավունք ունեմ ընտրելու և որպես ՀՀ քաղաքացի՝ քաղաքականությամբ զբաղվելու»,- ի պատասխան ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more