▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշենք, թե ինչ հնչեղություն էր տրվել բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի դեպքին

Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Հիշենք, թե ողջ իրավապահ համակարգն ինչ ջանասիրություն, օպերատիվություն, գործողություններ և արհեստական հանրային հնչեղություն էին հաղորդել այն դեպքերին, երբ Դիմադրություն շարժման երթի մասնակիցներից մեկը մի դատարկ ջրի շիշ էր նետել Նիկոլ Փաշինյանի կողմնակից հանդիսացող «Անթարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ուղղությամբ (առանց վերջինիս վնասվածք հասցնելու) և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ աջակցի` բրենդային ներքնաշորերի սիրահար Սոս Ջանիբեկյանի հասցեին։

Այսօր լրանում է 4-րդ օրը, երբ իմ դեմ կազմակերպված մահափորձն իրավապահ մարմինները որակել են թեթև մարմնական վնասվածք հասցնելու գործողություն, իսկ հանցախմբի անդամներից ոչ ոք դեռևս չի ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Հանցագործությունը դեռևս մնում է չբացահայտված»,-գրել է նա:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more