▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հարվածել է ոստիկանության բաժնի պետի տեղակալի դեմքին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում՝ «բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» փաստով նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։   

Ապրիլի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննես Ասատրյանի գլխավորությամբ, ժամը 11:30-ի սահմաններում՝ Մարգարյան փողոցի 6/1 հասցեում, ծառայություն իրականացնելիս են եղել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել:  

Աղբյուրի տեղեկություններով, դրանից հետո, Հ Ասատրյանը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանին և հայտնել, որ նշված վայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, մի քաղաքացի խոչընդոտներ է ստեղծել, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և ձեռքով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:  

Աղբյուրի տեղեկություններով, պարզվել է, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 72-ամյա Գրիգոր Գրիգորյանն է, ով «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենն է:  

Փաստի առթիվ Հ. Ասատրյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more