▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդներին խաբո՞ւմ են.«Ժողովուրդ»

Առողջապահական հիմնարկներում հաշվառված շաքարային դիաբետով հիվանդներին  պետության կողմից անվճար հատկացվում է դեղորայք: Դիաբետիկներին  տրվում են «Դիամար», «Դիամեթ», «Դիազոն» տեսակի դեղեր: Սահմանամերձ Տավուշի մարզում բնակվող շաքարային դիաբետով մի քանի հիվանդ «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ այդ դեղերն անարդյունավետ են, դրանք ամենեւին չեն նվազեցնում հիվանդների արյան մեջ շաքարի պարունակության տոկոսը: «Ոնց որ կավիճ լինի, խմում եմ դեղը, սակայն ոչ մի օգուտ»,-գանգատվեց շաքարախտով հիվանդներից մեկը: Հիվանդները զարմանում են՝ միթե ՀՀ առողջապահության նախարարությունն անտեղյակ է, որ այդ դեղերից հիվանդներին քիչ օգուտ կա: Եթե առողջապահության նախարարությունը տեղյակ է այդ մասին, ինչո՞ւ  այդ դեղամիջոցները չի փոխարինում ավելի ներգործուն, արդյունավետ դեղերով: Տավուշի մարզում բնակվող շաքարային դիաբետով հիվանդներից շատերը ստիպված են դեղատներում գնել արդյունավետ դեղեր: Դիաբետով հիվանդների համար շատ դժվար է ապրել սահմանամերձ Տավուշում, քանզի սոցիալական խնդիրներին ավելանում են սահմանային գնդակոծությունների վտանգն ու ազերիների ոտնձգություններից զոհվածների կորստյան ցավը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more