▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանը չեղարկել է Քևին Սփեյսիի հետ հանդիպումը»

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հունիսի 25-ին հայտնել էին, որ կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու  դերասան Քևին Սփեյսին։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սփեյսիի հետ Ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը  չեղարկվել է։

«Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,- գրել է Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանի դեմ մոտ մեկ տասնյակ տարբեր դրվագներով մեղադրանքներ էին ներկայացվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Խոսքը հիմնականում սեռական ոտնձգության դեպքերի մասին է։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Սփեյսիին պաշտոնապես մեղադրանք են առաջադրել սեռական ոտնձգությունների հինգ հոդվածով՝ հետաքննության ընթացքում Լոնդոնի ոստիկանության հավաքած ապացույցների ուսումնասիրությունից հետո: Դերասանի կողմից ենթադրյալ սեռական բռնության դեպքերն առնչվում են 2005-ից 2013 թվականներին։

2022 թվականին Սփեյսին հեռացվեց «House of Cards» սերիալից՝ ենթադրյալ սեռական ոտնձգությունների պատճառով:

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորը Սփեյսիին պարտավորեցրել էր վճարել 29,5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և լրացուցիչ 1,5 միլիոն դոլար՝ որպես տուրքեր և դատական ծախսեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more