▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է` ՀՀ նախագահին փոխարինի ՌԴ նահանգապետը.«Առավոտ»

Ներկայացնում ենք «Առավոտ» օրաթերթի խմբագրականից մի հատված.

 

«ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

 

Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը՝ մի քանի կոսմետիկ շտկումներով։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել։ Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ. նրանք, ովքեր կարծում են ՝ եթե ՀՀ նախագահի անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որևէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են։

 

Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ։ Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more