▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավորությո՞ւն էր նորից հայտնվելու առաջին էջերում․․․Միակ սենսացիան Ձեր հավերժական փառասիրությունն է․ ԶԼՄ-ի պատասխանը

Այսօր․am-ը գրում է, որ զրուցել էր հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի հետ․ 1 օր առաջ (18.01.2024) իր հաղորդումներից մեկի ժամանակ նա նշել էր, որ «Արմենիա» հեռուստաընկերությունն իրեն ազատել է աշխատանքից:

«Մեր լրագրողը տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Նազենի Հովհաննիսյանի հետ, որը հաստատել է լուրը և նշել. «Լավ կլիներ, որ մի 20 տարի առաջ հանեին, ես էլ ավելի ազատ կապրեի իմ կյանքով»:

Խմբագրությունը բառացի ներկայացրել է Նազենի Հովհաննիսյանի խոսքը, սակայն այն, կարծես, դուր չի եկել նրան:

Սիրված և ճանաչված հաղորդավարուհին մի հսկայական գրառում է կատարել սոցցանցի իր էջերում, այնտեղ լրագրողին մեղադրելով աշխարհի մեղքերի մեջ՝ տգիտության, երկրի վիճակի, լրագրողական էթիկայի ոտնահարման և այլն:

Ի՞նչը կամ ո՞վ է այդքան «ցավեցրել», որ Ձեզ թույլ եք տալիս վիրավորել լրագրողին, անվանելով նրան «տխմար», «կիսագրագետ»։ Հնարավորությո՞ւն էր նորից հայտնվելու առաջին էջերում։ Եթե այո՝ այլևս թույլ չենք տա Ձեզ այդ շռայլությունը։

Խոսում եք հանրության հոգսերի, դառը խնդիրների, երկրի կարևոր հարցերի մասին, բայց մտահոգվում գլխագիր լուսանկարում ձեր պատկերով... «33 տարվա հնությամբ նկարներով»։ Միակ սենսացիան Ձեր հավերժական փառասիրությունն է։ Մենք Ձեր անձնական ֆոտոալբոմը չենք։

Նազենի Հովհաննիսյանը պնդում է, թե «20 տարվա» մասին իր այդ միտքը կատակով է ասել և լրագրողը պարտավոր էր կռահել, որ դա կատակ է, այլ ոչ թե իր ուղիղ խոսքը:

Նազենի, նյութում բացի ձեր խոսքից, այլ բան չկա, որքան էլ որ փորձում եք ներկայացնել սոցցանցային Ձեր հետևորդներին։ Նյութն էլ պատրաստել ենք ձեր հետ խոսելուց հետո... Ինչպես ասում են՝ գրված է իմ բառերից, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»,-գրում է կայքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more