Աժ ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազատության» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նախագահական ընտրությունների հետընտրական փուլում, ի տարբերություն մյուս թեկնածուների, առավել քիչ խոսեց ու քիչ երևաց` սահմանափակվելով միայն ֆեյսբուքյան գրառումներով: Հետընտրական փուլի և առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է վերջինիս հետ:
-Պարոն Բագրատյան, ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք առավել պասիվ էիք հետընտրական փուլում:
- Իսկ ո՞վ է ասում, ես իմ հայտարարություններն արել եմ իմ ֆեյսբուքյան էջում: Հո ես բալվան չեմ, որ անընդհատ խոսեմ այդ մասին: Այնպես, ինչպես ես եմ արտահայտվել, նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը չի խոսել:
- Երևանի ավագանու ընտրություններին «Ազատություն» կուսակցությունը պատրաստվո՞ւմ է մասնակցել:
- Դեռ բանակցում ենք: Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, վաղը կամ մյուս օրը հայտարարություն կանենք:
-ՀԱԿ կուսակցության և ՀԱԿ դաշինքի շուրջ տարբեր խոսակցությունները շարունակվում են: Որոշ ՀԱԿ անդամներ նշում են, որ ՀԱԿ դաշինք գոյություն չունի, մյուսներն էլ պնդում, թե ՀԱԿ կուսակցություն չկա: Այս ամենի հետ կապված, Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք և որտե՞ղ եք Ձեզ տեսնում:
֊ Անկեղծ ասած, այնքան խառն է վիճակը: Ես ինձ տեսնում եմ «Ազատություն» կուսակցությունում, միայն դա գիտեմ, ուրիշ ոչինչ չգիտեմ: Մնացածն այնքան խառն է, որ չեմ կարող որևէ գնահատական տալ:
- Իսկ ինչպես եք վերաբերում Լևոն Տեր Պետրոսյանի բացասական գնահատականներին ՀՀՇ-ի վերաբերյալ:
- Դա ինձ չի վերաբերում:
Հո ես բալվան չեմ, որ անընդհատ խոսեմ այդ մասին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


