▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգնել էի խոզի բդի, «մայրաքաղաքային» աղցանի ու ստանդարտ դարձած այլ հումորներից. ի՞նչ անակնկալ է պատրաստում Հայկ Պետրոսյանը

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն այս օրերին պատրաստվում է իր նոր, հումորային In Gold We Trust մենաներկայացմանը: Հայկի խոսքով՝ թեպետ ավելի վաղ որոշում էր կայացրել, որ տարեվերջին ներկայանալու է «Իմ երազած Նոր տարին» ներկայացմամբ, որը չէր լինելու stand up ժանրում, սակայն հասկացավ, որ դեռ դրա ժամանակը չէ:

«Առաջին անգամ բեմում լինելու  էի ոչ թե որպես Հայկ, այլ որպես կերպար, ով այլ անունով էր ներկայանալու: Սակայն դա այլ մասշտաբների աշխատանք էր ենթադրում: Ի վերջո հասկացա, որ այս անգամ ևս կներկայանամ stand up ժանրում»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Պետրոսյանը:

Հայկ Պետրոսյանի խոսքով՝ թեպետ մենաներկայացումները լինելու են տարեվերջին՝ դեկտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում (Սիրահարների այգու հարևանությամբ), սակայն թեման ամենևին էլ ամանորյա չի լինելու:

«Իհարկե, այդ թեմային էլ կանդրադառնամ, սակայն ինքս հոգնել էի խոզի բդի, «մայրաքաղաքային» աղցանի ու նմանատիպ թեմաներին վերաբերող արդեն ստանդարտ դարձած հումորներից, դրա համար էլ հասկացա, որ այդ ձևով չեմ ցանկանում ներկայանալ: In Gold We Trust մենաներկայացմանն անդրադառանալու եմ սոցիալական, քաղաքական թեմաների, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ հատվածներ կան: Ներկայացումը բավական սուր անկյունների է անդրադառնում, ի վերջո, փորձում եմ գտնել՝ արդյո՞ք հոգևոր ու նյութական բախման ժամանակ հնարավոր է գտնել ոսկե միջինըՆշեմ նաև, որ իսկապես զվարճալի մենաներկայացում է ստացվել, կարծում եմ՝ հանդիսատեսը կհեռանա  լավ տրամադրությամբ»:

Հայկ Պետրոսյանը նշեց, որ ինչպես միշտ, այս ներկայացումն էլ է լինելու երաժշտական, քանի որ իր պարագայում առանց երաժշտության պարզապես հնարավոր չէ:

Նշենք, որ  Հայկ Պետրոսյանը պատասխանել է նաև Asekose.am-ի  ամանորյա բլից հարցերին:

Ի ՞նչը պետք է պարտադիր լինի տոնական սեղանին:

-Իհարկե, կարելի է ասել «մայրաքաղաքային» աղցանը, քանի որ առանց դրա՝ Նոր տարին ինձ համար Նոր տարի չէ, սակայն դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ  սեղանի շուրջ լինեն իրար սիրող մարդիկ, տոնը հենց մարդիկ են միմյանց համար ստեղծումՆոր տարվա նույնիսկ ամենաճոխ սեղանն արժեք չունի առանց մարդկանց, եթե միայնակ ես: Սեղանին պետք է դրված լինի «մայրաքաղաքային» աղցանը, սակայն դրա շուրջը պետք է միմյանց սիրող մարդիկ լինեն:

-Իդեալական Ամանորի համար ի՞նչ է հարկավոր:

-Միգուցե պատասխանս մի փոքր փիլիոսափոյական թվա, սակայն իդեալական Ամանորի համար պետք է շատ սիրել կյանքը:

-Ամանորն անցկացնելու լավագույն տարբերակը:

-Լինել երեխա:

 -Ինչպիսի՞ն էր 2019-ը Ձեզ համար:

-Եթե փորձեմ բլից պատասխանել, ապա բարեխառն, անցումային:

-Ի՞նչ եք ակնկալում 2020-ից:

-Հատուկ բաներ չեմ ակնկալում, բոլոր ակնկալիքներս կապված են ինձ հետ: Ակնկալում եմ, որ ուժ գտնեմ, որպեսզի երազաքներս ու նպատակներս իրականացնեմ:

 -Տարվա ձեռքբերումը:

-Կյանքի փորձ:

- Տարվա կորուստը:

-Տարվա կորուստը պատճառն էր տարվա ձեռքբերման:

 -Ամենալավ և հիշվող Ամանորը:

-Ամենալավ և հիշվողները եղել են այն ժամանակ, երբ ես եղել եմ երեխա: Փոքր տարիքի բոլոր Ամանորներն ամենաերջանիկն էին՝ չնայած դժվար տարիներն էին: Նույն կարծիքին են նաև իմ բակի ընկերները, առհասարակ, իմ հասակակիցները:

-Ամենավատ Ամանորը:

Նոր տարին երբեք վատը չի լինում, քանի որ այդ տոնի մեջ հույսի շունչ կա:

Հեղինակ՝ Լ.Հ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more